Շուտով Երևանում
Մոպեդի վկայական Հայաստանում
S70 Pro-ն AM կարգի մոպեդ է։ Այն կարող ես վարել AM կամ A կարգի վկայականով։ Պատմում ենք, թե ինչպես ստանալ AM։
AM կարգ
- Ինչի համար
- Մոպեդներ և թեթև քվադրիցիկլներ
- Տարիք
- 16 տարեկանից
- Քննություններ
- Տեսական և գործնական
- Տեսականի լեզուն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն կամ պարսկերեն
B կարգը բավարար չէ
Հայաստանի օրենքով A կարգը թույլ է տալիս վարել նաև մոպեդ, իսկ B կարգը՝ ոչ։ Եթե ունես միայն B, պետք է ստանաս AM։
Ինչպես ստանալ
- Գրանցվիր քննությանԱռցանց՝ ճանապարհային ոստիկանության roadpolice.am կայքում։
- Պատրաստվիր տեսականինԿարող ես ինքնուրույն՝ առանց ավտոդպրոցի։ Քննության բոլոր հարցերը roadpolice.am-ում են։
- Հանձնիր տեսականը20 հարց, կարելի է սխալվել երկու անգամ։ Արդյունքը գործում է մեկ տարի՝ այդ ընթացքում հանձնիր գործնականը։
- Հանձնիր գործնականը և ստացիր վկայականըԳործնական քննությունից հետո վճարում ես վկայականի համար՝ 12 000 ֏։
Որքան արժե
| Տեսական քննություն | 3 000 ֏ |
|---|---|
| Գործնական քննություն | 13 000 ֏ |
| Վարորդական վկայական | 12 000 ֏ |
Աղբյուրները՝ ՀՀ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք (հոդվածներ 27 և 28) և ճանապարհային ոստիկանության կայք։ Կանոններն ու վճարները կարող են փոխվել՝ ճշտիր roadpolice.am-ում։